Շախմատի առաջնություն Միջին դպրոցում

Կրթահամալիրում ձմեռային ճամբարի ուրախ և հետաքրքիր օրերն են։ Հունվարի 18-ին մեր ջոկատի տղաների՝ Արեն Վարդանյանի և Գուրգեն Շիրինյանի նախաձեռնությամբ Միջին դպրոցի երկրորդ հարկի տարածքում կազմակերպվեց շախմատի առաջնություն։ Ջոկատի սովորողները մեծ ոգևորվածությամբ էին պատրաստվում առաջնության կազմակերպմանը։ Ճամբարային առաջին շաբաթվա օրերի երկրորդ կեսը նվիրված էր շախմատին, մինչ առաջնության սկսվելը, ճամբարականները նախ ջոկատում կազմակերպեցին շախմատային մրցաշար: Ինչից հետո միտք առաջացավ Միջին դպրոցի ջոկատների միջև կազմակերպել շախմատի առաջնություն։ Առաջնությանը մասնակցում էին Միջին դպրոցի ջոկատների լավագույն շախմատ խաղացողները։ Բոլորը ոգևորված էին։ Վաղը տեղի կունենա առաջնության շարունակությունը, որտեղ կհանդիպեն այսօրվա հաղթողները։

Оставьте комментарий