Տարիքային հոգեբանություն

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր,

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան,  Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

1.     Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում:

2.    Կրտսեր դպրոցականների հույզերն ու զգացմունքները, դրանց դերն ու կարգավորումը:

3.    Խաղը որպես ուսուցման գործընթացում մտածողության զարգացման միջոց:

4.    Դասավանդողի դերը սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման գործընթացում:

5.    Սովորողի տարիքայի առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական հետաքրքրությունները:

6.    Դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները:

7.    Դասավանդողի դերը սովորողի անհատականության ձևավորման գործընթացում:

8.    Սովորողի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական դժվարությունները: 

9.    Սովորող- ուսուցիչ, սովորող-սովորող կոնֆլիկտների առաջացման հոգեբանական պատճառներն ու հաղթահարման ուղիները:

10.  Դասավանդողի ներգործությունը սովորողի հաղորդակցման հմտությունների ձևավորման գործընթացում :  

11.   Կրտսեր դպրոցականների առաջատար գործունեության ձևերը և դրանց ներգործությունը կրթական գործընթացի վրա: Խաղով ուսուցանելու արդյունավետությունը:

Աշխատակարգ

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ

Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանք

Ըստ տարիքային փուլերի կկազմենք  հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ

Քննարկումից հետո կամփոփենք

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում

Աշխատանք
Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:


Կրտսեր դպրոցական տարիք

Կրտսեր դպրոցական տարիքը հիմնականում որոշվում է երեխայի դպրոց գնալով (6-10 տարեկան): Այս ընթացքում տեղի է ունենում երեխայի հետագա ֆիզիկական և հոգեֆիզիկական զարգացումը, որն ապահովում է դպրոցում սիստեմատիկ սովորելու հնարավորությունը: Նախ և առաջ կատարելագործվում է գլխուղեղի աշխատանքը և նյարդային համակարգը: Ըստ ֆիզիոլոգների 7 տաերկանին մոտ ուղեղի մեծ կիսագնդերի կեղևը մեծապես զարգացած է համարվում: Սակայն գլխուղեղի յուրահատուկ հատվածները, որոնք պատասխանատու են հոգեկանի բարդ գործընթացների՝ ծրագրավորման, կարգավորման և վերահսկման համար, այս տարիքի երեխաների մոտ չեն ավարտել զարգացումը, որի արդյունքում ենթակեղևային կառուցվածքների վրա կեղևի կարգավորիչ և արգելակող ազդեցությունը անբավարար է: Այս գործընթացն ազդում է  երեխաների վարքի, ինքնակարգավորման և էմոցիոնալ ոլորտների վրա՝ կրտսեր դպրոցականները հեշտ են շեղվում, ընդունակ չեն երկար կենտրոնանալ, զգայուն են և հուզական: Դպրոցական կրթության սկիզբը գրեթե համընկնում է յոթ տարեկանի ճգնաժամի հետ: Երեխայի օրգանիզմում տեղի է ունենում կտրուկ էնդոկրին տեղաշարժ, որն ուղեկցվում է մարմնի կտրուկ աճով, ներքին օրգանների մեծացումով, վեգետատիվ վերակազմավորմամբ: Սա նշանակում է, որ երեխայի սոցիալական հարաբերությունների և գործունեության համակարգում հիմնարար փոփոխությունը համընկնում է մարմնի բոլոր համակարգերի և գործառույթների վերակազմավորման ժամանակաշրջանի հետ, ինչը պահանջում է մեծ լարվածություն և նրա պաշարների մոբիլիզացիա:
Այս փուլում հոգեֆիզիոլոգիական զարգացումը շարունակում է անհավասար ընթանալ՝ աղջիկների զարգացումը առաջ է տղաների զարգացումից:
Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ կերպով զարգանում են իմացական ոլորտները, դրանք դառնում են գիտակցված և կամածին: Երեխան սովորում է կառավարել ուշադրությունը, հիշողությունը և մտածողությունը:
Կրտսեր դպրոցական տարիքի նորագոյացություններն են՝

  • Կամածին վարքի և գործունեության զարգացման որակական նոր աստիճան
  • Ռեֆլեկսիա, վերլուծություն, գործողությունների ներքին պլան
  • Իրականության հանդեպ նոր ճանաչողական վերաբերմունքի զարգացում
  • Հասակակիցների խմբի վրա կենտրոնացում

Այս շրջանում երեխան ինքնաճանաչման ակտիվ փուլում է: Նա բացահայտում  նաև շրջապատող աշխարհը և ձեռք բերում սեփական փորձը:
Կրտսեր դպրոցկան տարիքը համարվում է սենզիտիվ (զգայուն)՝

Ուսումնական դրդապատճառների կառուցման, կայուն իմացական պահանջների և հետաքրքրությունների զարգացմամբ
Սովորելու կարողության զարգացմամբ
Անհատական յուրահատկությունների և հնարավորությունների բացահայտմամբ
Ինքնավերահսկման, ինքնակարգավորման և ինքնակազմակերպման հմտությունների զարգացմամբ
Ադեկվատ ինքնագնահատականի, ինքն իր և շրջապատի հանդեպ քննադատական մտքի կառուցմամբ
Սոցիալական նորմերի ընդունման, բարոյական զարգացման համար
Հասակակիցների հետ շփման հմտությունների զարգացման, ընկերական հարաբերություններ կառուցելով:

Կարևոր նորագոյացություններ տեղի են ունենում հոգեկանի զարգացման բոլոր ոլորտներում՝ ձևավորվում է ինտելեկտը, անհատականությունը, սոցիալական հարաբերությունները: Եթե այս տարիքում երեխան չզգա իամցումի հրճվանք, ձեռք չբերի սովորելու կարողություն, չսովորի ըկերանալ, չունենա ինքնավստահություն իր կարողությունների և հնարավորությոնների մեջ, հետագայում զգալիորեն ավելի դժվար կլինի դրան հասնել և ավելի շատ հոգեկան և ֆիզիկական էներգիայի կարիք կզգացվի:
8 – 12 տարեկանում կատարելագործվում է նյարդային համակարգը, զարգանում է գլխուղեղի  մեծ կիսագնդերի գործունեությունը։ Բարձրանում է կեղևի վերլուծական գործունեությունը, ուղեղի քաշն ավելանում է (200 գրամով՝ 1200 – ից հասնելով 1400 գ) և հասնելով հասուն մարդու ուղեղի քաշի 90 ٪ -ին։ Աջ կիսագունդը կառավարում է պատկերային մտածողությունը, ձախը՝ տրամաբանականը։ Ուսումնական գործունեության ընթացքում արագ զարգանում են կրտսեր դպրոցականի հոգեկան գործընթացները (ընկալում, ուշադրություն, մտածողություն, երևակայություն, հիշողություն և այլն), բնավորությունը, կամային որակները, խոսքը,մտահորիզոնը, պահանջմունքներն ու հետաքրքրությունները։

Մտածողության զարգացում
Կրտսեր դպրոցականների մտածողությունը կրում է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը: Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները:  
Այս տարիքին բնորոշ է անցումը դեպի խոսքային տրամբանական մտածողության տեսակին: Երեխաներն արդեն ընդունակ են կատարել վերլուծություններ, պլանավորում և ռեֆլեկսիա, դասակարգումներ, դատողություններ:

Ընկալման զարգացում
Թեև երեխաները դպրոց են գալիս արդեն ընկալման բավականաչափ զարգացմած պրոցեսներ ունենալով, այնուամենայնիվ, ուսումնական գործունեության ընթացքում նրանց ընակլումները հիմնականում սահմանափակվում են առարկաների ճանաչմամբ և դրանց ձևերն ու գույները անվանելով: Առաջին դասարանում երեխաները չեն կարողանում սիստեմատիկ վերլուծության ենթարկել ընկալվող առարկաների հատկություններն ու որակները: Ընկալվող առարկաները վերլուծելու և տարբերակելու հնարավորությունները կապված են դիտման հետ, որը իրենից ներկայացնում է բարդ գործունեություն:
Կրտսեր դպրոցականների ընկալումը սկզբնական շրջանում կրում է ընդհանրացված, ոչ տարբերկաված բնույթ: Նրանք դժվարանում են միանգամից տարբերակել առարկաների ու պատկերների ներքին կառուցվածքային  բաղադրիչները: Աստիճանաբար երեխաները տիրապետում են ընկալման տեխնիկային, սովորում են դիտել, լսել,  տարբերել գլխավորը երկրորդականից: Փոխվում է նաև բառի դերը ընկալման պրոցեսում, այն դառնում է մտավոր հենարան  ուրիշ բառիմաստներ ընկալելու համար: Զգալի չափով զարգանում է ժամանակի և տարածության ընկալումը: Նրանք տարբերում են տարածական հատկանիշները և կարողանում են չափումներ կատարել: Երեխաները ավելի շատ դժվարանում են ընկալել ժամանակային հատվածները:  Հոգեբան Շաբալինի փորձերը հաստատել են, որ երեխաները կարճ ժամանակը ավելի ճիշտ են ընկալում, քան տևական ժամանակը: Պրակտիկ նշանակություն ունի նաև տեմպի ընկալումը, ըստ հոգեբան Մեյմանի, երեխաներին ավելի մատչելի է միջին տեմպը: Ժամանակի ճիշտ ընկալումը կախված է երեխաների գործունեության կազմակերպումից: Ռեժիմի պահպանումը, ուսումնական առաջադրանքների սիստեմատիկ կատարումը, խաղի և աշխատանքի զուգակցումը երեխաների մոտ մշակում է ժամանակի ճիշտ ընկալումը:

Երևակայության զարգացում
Կրտսեր դպրոցականների երևակայությունը, շնորհիվ նախադպրոցական, խաղային գործունեության, համեմատաբար լավ է զարգացած, քան մյուս հոգեկան պրոցեսները: Դպրոցական ուսուցումը նոր պահանջներ է դնում նրանց երևակայության առջև: Երեխաները ընթերցանության և պատմության դասերին ոչ միայն պիտի սովորեն նյութը, այլև պատկերացնեն ու մտովի վերականգնեն անցյալի իրադարձություններն ու դեմքերը, որոնց չեն տեսել: Սկզբնական շրջանում երեխաների երևակայությունը բնութագրվում է ունեցած մտապատկերների աննշան վերամշակմամբ: Հետզհետե նրանց մտապատկերները լրանում ու հարստանում են նոր տարրերով: Ռուս հոգեբան Իգնատևի գիտափորձերը ցույց են տվել, որ մանկական նկարների բովանդակությունը, տարիքի աճմանը զուգընթաց հարստանում է: Երևակայության զարգացմանը նպաստում են հիշողութան նախկին պատկերները, որոնք երևակայական պատկերների համար դառնում են հոգեբանական <<շինանյութ>>:
Երեխաների երևակայության զարգացումը , ըստ անվանի հոգեբան  Ժ. Պիաժեյի, անցնում է երեք հիմնական փուլ: Նախնական փուլը կապվում է ստատիկ պատկերների հետ, որոնք դրսևորվում են գրեթե առանց փոփոխությունների: Երկրորդը կինետիկ պատկերների փուլն է, որը համարվում է ստեղծագործական երևակայության նախադրյալը: Կրտսեր տարիքի երեխաների երևակայության տիրապետող տեսակը վերարտադրողական /ռեպրոդուկտիվ/ տեսակն է: Նրանք փոխում են պատմվածքների սյուժետային ուղղվածությունը, որոշ պատկերներ կրճատում, մյուսները`ընդարձակում: Հատկանշականն այն է, որ երեխաների երևակայությունը ուղեկցվում է բարձր հուզականությամբ, հատկապես նկարելիս, գույների ընտրություն կախված է նրանց տրամադրությունից ու հոգեվիճակից: Երևակայական մտապտկերները դառնում են երեխաների ստեղծագործական ընդունակությունների հոգեբանական հիմքը:

Միջին դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիքը համընկնում է դեռահասության շրջանի հետ, այն իր մեջ ընդգրկում է 11-15 (16) տարեկանը: Օնտոգենեզի այս փուլը գտնվում է մանկության և վաղ պատանեկության միջնակայքում և հաճախ կոչվում է նաև անցումային շրջան:
Դեռահասությունը բնորոշվում է մի շարք սպեցիֆիկ հատկանիշների ի հայտ գալով, որոնցից կարևոր են համարվում հասկակակիցնրի հետ շփման, ինքնուրույնության և անկախության ձգտումը: Այս հատկանիշները սկսում են արտահայտվել նախադեռահասային փուլում, սակայն առավել ինտենսիվ է զարգանում դեռահասության շրջանում:
Այս շրջանում շարունակվում է մարմնի կշռի և հասակի արագ աճ։ Տղաների հասակը 1 տարում ավելանում է 4,5 – 7 սմ երբեմն նաև 8 – 10 սմ, իսկ աղջիկներինը՝ 3 – 6 սմ։ Դեռահասության շրջանում ֆիզիկական – բնախոսական զարգացումն ավելի բուռն ու հակասական ընթացք է ունենում։ Իզուր չէ, որ այս հասակն անվանում են կրիտիկական, հուզումնալից և այլն։
Դեռահասության շրջանում է սկսվում սեռային հասունացումը 11 – 12, ոմանց մոտ էլ 12 – 13 տարեկանից։ Աղջիկների հասունացումը 2 – 3 տարով առաջ է ընկնում տղաների համեմատությամբ։

   11 – 13 տարեկան հասակ, վաղ դեռահասություն։
   14 – 16 տարեկան հասակ, ավագ դեռահասության  շրջան։

   Կրտսեր դեռահասը դժվար է կենտրոնանում ուսման վրա, այնքան էլ մեծ ձգտում չի ցուցաբերում լավ սովորելու, չի փայլում նաև հիշողությամբ։ Թեև լրիվ ընդհանրացնել այդքանը բոլորի նկատմամբ ճիշտ չի լինի, այստեղ էլ են նկատվում, թե՛ սեռային տարբերակմամբ պայմանավորված  վարքի դրսևորումներ, առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են նաև օրգանիզմի աճի անհամաչափությամբ, վերջինս էլ ազդում է ներքին օրգանների՝ սրտի, արյունատար անոթների վատ աշխատանքի վրա՝ բարձրացնելով արյան ճնշումը, նյարդային համակարգի գրգռվածությունը առաջացնելով գլխացավ, նյութափոխանակության և այլ բնույթի խախտումներ։

   Ավագ  դեռահասության շրջանում երեխաներն ավելի ինքնուրույն են դառնում իրենց կարծիքն արտահայտելու մեջ, ընդգծում են սեփական «ես»-ը, քննադատաբար վերլուծում երևույթները, մարդկային (ծնողների, դասավանդողների հետ) հարաբերությունները։ Անհանդուրժող են (դառնում կոպտության, անտարբերության, կողմնակալ վերաբերմունքի նկատմամբ։ Դեռահասն ամեն ինչում ձգտում է ինքնուրույնության, առանձնություն է փնտրում մերձավորներից, ընտանիքից, ավելի շատ ժամանակ և հոգևոր ուժեր տրամադրելով ընկերներին, հասակակիցներին։ Խմբով ընկերություն անելը նախընտրելի է դառնում։ Շատ մեծ կարևորություն են տալիս վստահելի ու մտերիմ բարեկամությանը։ «Ընկերությունը հիմք է ապահովում երեխայի գործունեության համար, ուժեղացնում ու կայունացնում է խմբային չափանիշները, տեսակետներն ու արժեքները, ինչպես նաև մթնոլորտ ստեղծում՝ անհատական ու խմբային մրցակցության համար։ Ընկերությունը կարող է նաև ինքնադրսևորման միջոց լինել»։
   Ավագ դեռահասը գիտակցում է սովորելու, մասնագիտություն ձեռք բերելու անհրաժեշտությունը, այս տարիքից էլ սկսվում է, գնալով մեծանում մասնագիտական կողմնորոշման ձգտումը։
   Այս շրջանում ոչ միայն բուռն թափով զարգանում են բնախոսական ու հոգեկան գործընթացները, այլև արժեքային կողմնորոշումը, թեև այս հարցում նրա զարգացման տեմպերն անհամեմատելի են դեռահասը դեռևս անկարող է բարոյական գնահատական տալ իր արարքներին, ճիշտ հասկանալ ինչն է լավը և ինչը վատ, նույնը կարելի է ասել գեղագիտական արժեքները գնահատելու, ճաշակի դրսևորման մասին։ Դեռահասը երբեմն հակվում է դեպի վարքի և ճաշակի այնպիսի օրինակները, որոնք չեն խրախուսվում մարդկային էթիկայի և էսթետիկայի տեսանկյունից։ Դեռահասությունը նաև ռոմանտիկ սիրո, հրապուրանքների, երազանքների հասակ է։ Այս տարիքում են լինում և լավ և վատ մտերմություններ, կապեր, որոնք միանշանակ չի կարելի գնահատել։
Դեռահասի ֆիզիկական և հոգեկան զարգացումն ընթանում է անհամաչափ։ Այդ անհավասարակշռությունը հանգեցնում է անհամամասնության: Անհամաչափ են զարգանում նաև ինտելեկտուալ, անձնային և հոգեբանական հատկությունները:
Սովորաբար դեռահասսության փուլը բնորոշվում է որպես մեծահասակներից առանձնացում, սակայն ժամանակակից հետազոտությունները դուրս են բերում մեծահասակների և դեռահասների հարաբերությունների բարդությունն ու երկվալենտությունը: Վառ են արտահյտված ինչպես մեծերին հակառկվելու, սեփական անկախությունն ու իրավունքները պնդելու ցանկությունն, այնպես էլ մեծահասկաներից օգնություն, պաշտպանություն և աջակցություն ակնկալելը: Դեռահասը պարզապես ցանկանում է, որ մեծահասկներն ընդունեն իրենց ինքնուրույնությունը և մեծերին հավասար իրավունքներ ունենալը:
Այս տարիքի առաջատար գործունեությունը հասակակիցների հետ շփումն է: Հասակակիցների մեջ գոհացուցիչ դիրք ձեռք բերելու ձգտումը ուղեկցվում է խմբի արժեքների և նորմերի հարմարմամբ:
Դեռհասությունը իմացական գործընթացների բուռն և արգասաբար զարգացման փուլ է: 11-15 տարեկանն ընկած ժամանակաշրջանը բնորոշվում է հնարամտությամբ, ընկալման նպատակասլացությամբ, ուշադրության կայունությամբ, հիշողության կամածին և տրամաբանական դառնալով: Այս ընթացքում ակտիվ ձևավորվում է աբստրակտ, տեսական մտածողությունը, որոնք կապված չեն կոնկրետ պատկերացումների հետ, հնարավորություն է ստեղծվում անել բարդ եզրահանգումներ: Հենց մտածողության զարգացումն է հնարավորություն տալիս ինքն իր մասին խորհել, զարգացնել ինքնագիտակցությունը:
Այս տարիքային փուլի կենտրոնական անձնային նորագոյացությունը ինքնագիտակցության, Ես-կոնցեպցիայի նոր մակարդակն է, որն րտահայտվում է ինքն իրեն, սեփական հնարավորությունները և առանձնահատկությունները, մյուս մարդկանց հետ նմանություններն և տարբերությունները, սեփական անկրկնելիություն ու յուրահատկությունը հասկանալու ձգտմամբ:
Դեռահասության ճգնաժամ
Միջին դպրոցի սովորողին կամ դեռահասին հասկանալու համար անհրաժեշտ է հիշել որ այս շրջանը համարվում է ճգնաժամային: Պետք է հաշվի առնել, որ ճգնաժամային սիմպտմոները անընդհատ չեն դրսևորվում, ավելի շուտ կրում են դրվագային բնույթ, չնայած կարող են բավականին հաճախ կրկնվել: Սիմպտոմների ինտենսիվությունն ու դրանք արտահայտելու միջոցները ևս տարբեր են:
Դեռահասության տարիքի ճգնաժամը անցնում է երեք ֆազայով՝ 1. Բացասական կամ նախակրիտիկական, երբ նախկին սովորությունները, ստերիոտիպերը, համակարգերը քանդվում են, 2. Ճգնաժամի գագաթնակետ, որը որպես կանոն 13 տարեկանն է, 3. Ետճգնաժամային ֆազա-նոր համակարգերի, հարաբերությունների ձևավորման փուլ:
Մի կողմից դեռահասն ուզում է և ձգտում անկախության, որը դրսևորվում է նեգատիվիզմով, համառությամբ, մեծահասակների արժեզրկմամբ, բունտով, իրենց պահանջների ժխտմամբ, սակայն միևնույն ժամանակ նա ուզում է կախվածություն՝ չափից դուրս հնազանդություն, մեծահասակներից կախվածությունն, հին հետաքրքրությունների, ճաշակի, վարքի հանդեպ ռեգրես:
11-12 տարեկանների զարգացման խնդիրներն են՝
Ա. Մտածողության նոր աստիճանի, տրամաբանական հիշողության, կայուն, ընտրողական ուշադրության ձևավորումը
Բ. Հետաքրքրությունների և հնարավորությունների լայն շրջանակի ձևավորում
Գ. Այլ մարդկանց որպես անհատականության հետաքրքրության ձևավորում
Դ. Ինքն իր հանդեպ հետաքրքրության զարգացում, սեփական հնարավորությունները, արարքները բացահայտելու ձգտում, ինքնավելուծության առաջնային հմտությունների ձևավորում
Ե. Մեծանալու զգացողության ձևավորում և ամրապնդում, ինքնուրույնության ադեկվատ ձևավորում
Զ. Սեփական արժանապատվության զգացումի, ինքնագնահատականի ներքին չափանիշների ձևավորում
Է. Հասակակիցների շրջանակում շփման, փոխըմբռման հմտությունների զարգացում
Ը. Բարոյական նորմերի, մյուսներին կարեկցելու հմտությունների զարգացում
Թ. Տեղի ունեցող ֆիզիկական փոփոխությունների պատկերացումների ձևավորում:

Ավագ դպրոցական տարիք

Ավագ դպրոցական տարիքը համընկնում է վաղ պատանեկության շրջանի հետ: Այն իր մեջ ընդգրկում է 16-20(21) ժամանակաշրջանը: Այս տարիքում շարունակվում ու խորանում են դեռահաս տարիքում ձեռք բերված թե՛ ֆիզիկական – բնախոսական և թե՛ հոգեկան զարգացման առումով։  Յուրահատուկ նոր որակներ չեն ստեղծվում, այլ եղածը կատարելագործվում, ավարտին է հասցվում։
Ավագ դպրոցական տարիքում ավարտվում է սեռային հասունացումը։ Ֆիզիկական զարգացումը նման է հասուն մարդու զարգացմանը, այն ընթանում է հանգիստ, համաչափ։
Պատանեկան հասակում արտաքին տեսքը լրջորեն մտահոգում է թե տղային և թե աղջկան։ Ձգտում են դուր գալ շրջապատին, ուշադրություն գրավել, մտահոգվում են նույնիսկ աննշան ֆիզիկական թերությունների համար, որը երբեմն խորանալով կարող է վերածվել սեփական անլիարժեքության բարդույթի։ Պատանեկան տարիքում ևս նրբանկատությունը և բարյացկամ վերաբերմունքը պետք է դաստիարակչական աշխատանքի գլխավոր գիծը լինի։ Ուշ պատանեկան տարիքում հասակի աճը դանդաղում է, աճում է աշխատունակությունը։ Ուղեղի կշիռը չի փոփոխվում, այլ բարդանում ու փոխվում է ներբջջային կառուցվածքը՝ հասնելով տարիքավոր մարդու ուղեղի կառուցվածքին։  Պատանեկան տարիքում դեռահասությանը  բնորոշ հակասական պահվածքը , բնավորության անկայուն դրսևորումները  տեղի են տալիս առավել հաստատուն , կայուն գծերին, ավելանում է պատվի  ու արժանապատվության զգացումը, ինքնագնահատումը, ինքնավերլուծությամբ հոգեկան  և ֆիզիկական  որակները համեմատության մեջ դնելու , թերությունները վերափոխելու ձգտումը։ Սկսվում է քաղաքացիական ակտիվ  կենսադիրքի, աշխարհայացքի ձևավորման շրջանը։ Աճում են սոցիալ – հոգեբանական  և մշակութային պահանջմունքները։
   Քննարկվող տարիքում պատանու հոգեկանում ամենից ավելի տիրապետող է դառնում  կողմնորոշումը դեպի ընտրած մասնագիտությունը, հետևաբար հետաքրքրությունները  ևս նպատակաուղղվում են դեպի ընտրած մասնագիտական առարկաները։ Պատանին նաև բարոյական իդեալին հասնելու երազանքներով է ապրում։ Իհարկե յուրաքանչյուրը «իդեալ» հասկացողության մեջ յուրովի բովանդակություն է դնում։ Պատանին ևս, ինչպես և դեռահասը , կարիք ունի մարդկային վերաբերմունքի, համագործակցության ապրումակցելը, պատանու կամ աղջկա զգացմունքները հարգելը, աջակցելը, նրանց մեջ համախոհներ տեսնելը, մանկավարժի աշխատանքի գլխավոր գիծը պետք է լինի։ Ոչ թե սուբյեկտ – օբյեկտ, այլ սուբյեկտ – սուբյեկտ հարաբերությունը, այսինքն  պատանու մեջ մարդուն տեսնելը իր յուրօրինակ, անկրկնելի հատկանիշներով մանկավարժական անձնակողմնորոշիչ մոտեցման մեխը պետք է լինի։
Վաղ պատանեկության շրջանում ուսումը շարունակում է մնալ ավագ դպրոցի աշակերտների հիմնական գործունեությունից մեկը: Շնորհիվ այն բանի, որ ավագ դասարաններում գիտելիքների շրջանակն ընդլայնվում է, սովորողներն օգտագործում են այդ գիտելիքները իրականության բազմաթիվ փաստեր բացատրելու համար, նրանք ավելի գիտակցաբար սկսում են առնչվել սովորելու հետ: Այս տարիքում սովորողների երկու տեսակ կա. ոմանց բնորոշ է հավասարաչափ բաշխված հետաքրքրությունները, մյուսներին՝ մեկ գիտության նկատմամբ ընդգծված հետաքրքրությունը:
Դասավանդման նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը որոշվում է դրդապատճառների բնույթով: Առաջին տեղում սովորողների կյանքի պլանների, ապագայի մտադրությունների, աշխարհայացքի ու ինքնորոշման հետ կապված դրդապատճառներն են։ Իրենց կառուցվածքով ավագ դպրոցականների մոտիվները բնութագրվում են անհատի համար արժեքավոր առաջատար մոտիվների առկայությամբ։ Ավագ դպրոցի աշակերտները մատնանշում են այնպիսի դրդապատճառներ, ինչպիսիք են դպրոցն ավարտելու մերձությունը և կյանքի ուղու ընտրությունը, հետագա կրթությունը կամ իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելը, մտավոր կարողությունների զարգացման հետ կապված իրենց կարողությունները ցուցադրելու անհրաժեշտությունը: Ավելի ու ավելի է, որ ավագ դպրոցականը սկսում է առաջնորդվել գիտակցաբար դրված նպատակով, ցանկություն է առաջանում խորացնել գիտելիքները որոշակի ոլորտում, առաջանում է ինքնակրթության ցանկություն:
Ավագ դպրոցական տարիքը սեռահասունացման ավարտի շրջանն է և միևնույն ժամանակ սկզբնական փուլ ֆիզիկական հասունություն. Ավագ դպրոցականին բնորոշ է ֆիզիկական և հոգեկան սթրեսը։ Ֆիզիկական զարգացումը նպաստում է աշխատանքի և սպորտի մեջ հմտությունների և կարողությունների ձևավորմանը, բացվում է լայն հնարավորություններ մասնագիտություն ընտրելու համար, ինչպես նաև  ֆիզիկական զարգացումն ազդում է անհատականության որոշ գծերի զարգացման վրա:
Ավագ դպրոցականը անկախ կյանք մտնելու շեմին է: Սա ստեղծում է սոցիալական զարգացման նոր իրավիճակ։ Ինքնորոշման խնդիրը, կյանքի սեփական ուղու ընտրությունը, որպես առաջնահերթ խնդիր, առերեսվում է ավագ դպրոցականին։ Սոցիալական այս նոր դիրքը նրանց համար փոխում է ուսուցման նշանակությունը, դրա խնդիրներն ու բովանդակությունը։ Ավագ դպրոցականը ուսումնական գործընթացը գնահատում են այն առումով, թե ինչ է այն տալիս իրենց ապագայի համար: Նրանք սկսում են դպրոցին այլ կերպ նայել, քան դեռահասները:
Ավագ դպրոցական տարիքում բավականին ամուր կապ է հաստատվում մասնագիտական ​​և ակադեմիական հետաքրքրությունների միջև։ Դեռահասի մոտ կրթական հետաքրքրությունները պայմանավորում են մասնագիտության ընտրությունը, իսկ ավագ դպրոցականների մոտ նկատվում է հակառակը՝ մասնագիտության ընտրությունը նպաստում է կայացմանը: Եթե ​​դեռահասը ցանկանում է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս կամ այն ​​երևույթը, ապա ավագ դպրոցականը ձգտում է հասկանալ տարբեր տեսակետներ այս հարցում, կարծիք կազմել, հաստատել ճշմարտությունը։ Ավելի մեծ աշակերտները ձանձրանում են, եթե մտքի համար առաջադրանքներ չկան: Նրանք սիրում են ուսումնասիրել և փորձարկել, ստեղծել, օրիգինալ լինել:
Ավագ դպրոցականներին հետաքրքրում են ոչ միայն տեսական հարցերը, այլ հենց վերլուծության ընթացքը, ապացուցման մեթոդները։ Նրանց դուր է գալիս, երբ դասավանդողը ստիպում է լուծում ընտրել տարբեր տեսակետների միջև, պահանջում է որոշակի պնդումների հիմնավորում, նրանք պատրաստակամորեն, նույնիսկ ուրախությամբ, վեճի մեջ են մտնում և համառորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումը։
Ավագ դպրոցի սովորողների վեճերի և մտերմիկ զրույցների ամենահաճախ և սիրելի բովանդակությունը էթիկական է, բարոյական խնդիրներ… Նրանց ոչ մի կոնկրետ դեպք չի հետաքրքրում, ուզում են իմանալ դրանց հիմնարար էությունը։ Ավագ դպրոցականները մեծապես հաղթահարում են դեռահասությանը բնորոշ իմպուլսիվությունը։
Ավագ դպրոցական տարիքում փոփոխություններ են տեղի ունենում բարեկամության, ընկերակցության և սիրո զգացումների մեջ:
Ավագ դպրոցական տարիքում նկատելիորեն փոխվում են էսթետիկ զգացմունքները, շրջապատող իրականության մեջ գեղեցկությունը էմոցիոնալ ընկալելու և սիրելու կարողությունը՝ բնության մեջ, արվեստի մեջ, հասարակական կյանքում։ Էսթետիկ զգացմունքների զարգացումը մեղմացնում է տղաների և աղջիկների անհատականության սուր դրսևորումները, օգնում է ազատվել անհրապույր բարքերից, գռեհիկ սովորություններից, նպաստում է զգայունության, արձագանքման, մեղմության, զսպվածության զարգացմանը:
Ավագ դպրոցականները շատ բարձր պահանջներ են ներկայացնում մարդու բարոյական բնավորության նկատմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ ավագ դպրոցական տարիքում ստեղծվում է ավելի ամբողջական պատկերացում իր և ուրիշների անձի մասին, ընդլայնվում է մարդկանց և հատկապես դասընկերների սոցիալական և հոգեբանական որակների շրջանակը:
Շրջապատի նկատմամբ պահանջկոտությունն ու խիստ ինքնագնահատականը վկայում են ավագ սովորողի ինքնագիտակցության բարձր մակարդակի մասին, իսկ դա էլ իր հերթին տանում է դեպի ինքնակրթություն։ Ի տարբերություն դեռահասների՝ ավագ դպրոցի սովորողները ակնհայտորեն դրսևորում են նոր հատկանիշ՝ ինքնաքննադատությունը, որն օգնում է նրանց ավելի խիստ և օբյեկտիվ վերահսկել իրենց վարքը։ Տղաներն ու աղջիկները ձգտում են խորապես հասկանալ իրենց բնավորությունը, զգացմունքները, արարքներն ու ճիշտ գնահատել իրենց առանձնահատկությունները և զարգանալ իրենց մեջ։ 
Գիտելիքների յուրացման գործընթացը նպաստում է ուշադրության, ընկալման, հիշողության և մտածողության զարգացմանը։ Ուշադրությունը դառնում է ավելի կառավարելի, և ավագ սպրոցականն արդեն կարող է բավականին երկար ժամանակ կենտրոնացնել այն վերացական խնդիրներ լուծելիս:
Աճում է ընկալման, հիշողության, երևակայության և այլ հոգեկան գործընթացների նկատմամբ ինտելեկտուալ մոտեցման մակարդակը, դրանք գնալով ձեռք են բերում կամայականության հատկանիշներ։ Ավագ դպրոցի սովորողները կարող են գիտակցաբար օգտագործել ուսումնական նյութի ռացիոնալ մտապահման տեխնիկան և տրամաբանորեն բաշխել այն:
Մտավոր ունակությունների և ճանաչողական գործընթացների զարգացումը կախված է նյարդային համակարգիև ուղեղի հասունությունից: Ուղեղի քաշի փոփոխություն գործնականում չկա։ Ավագ դպրոցական տարիքում ձևավորվում են վարքագծի կարգավորման նախադրյալներ:
Կամայական հիշողությունը դառնում է ավելի արդյունավետ: Աճում են ասոցիատիվ մանրաթելերը, ուղեղի առանձին մանրաթելերի միջև սինապտիկ կապերը։
Ծագում են ճանաչողության առանձնահատկությունները՝ երբ ցանկացած երեւույթ կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից։
Հոգեկանը սկսում է դրսևորվել որպես ամբողջություն: Ձեւավորվում է ինտելեկտուալ գործունեության անհատական ​​ոճ։Կա բոլոր գործընթացների ընդհանրացման զարգացում, հետաքրքրություն գլոբալ և հավերժական խնդիրների նկատմամբ։
Ավագ դպրոցականները զարգացնում են ստեղծագործական մտածողությունը: Մարդը խնդրահարույց իրավիճակներ է ստեղծում, նորը տեսնում է հայտնիի մեջ, օրիգինալ հարցեր է տալիս և խնդիրներ լուծում։ Ավագ աշակերտը նույնպես սկսում է գիտակցել, որ ինքն ավելի խելացի է, քան նախկինում էր, և ավելի, քան չափահասը: Զգացմունքների ու զգացմունքների լուրջ զարգացում կա։ Առաջանում է տրամադրությունների գիտակցում, ինքնակարգավորում։ Զգացմունքներն ու զգացմունքները կապված են ճանաչողական գործունեության, ոլորտի հետ։ Այն, ինչ ձեզ հետաքրքրում է, զգացվում է խորապես զգացմունքային:
Ինքնագիտակցություն և ինքնագնահատական. Ավագ դպրոցի աշակերտների ինքնագիտակցության աճն ավելի քննադատական ​​և ինքնաքննադատական ​​է, նրանք բարձր պահանջներ են ներկայացնում իրենց և մեծահասակների նկատմամբ: Նա ավելի շատ պատրաստ է բարձրաձայնել իր թերությունների, քան արժանիքների մասին։ Առաջին տեղում այն ​​որակներն են, որոնք կարևոր են հասակակիցների հետ շփումներ հաստատելու համար։ Գերագնահատված ինքնագնահատականը հայտնաբերվում է նրանց մտավոր ուժերի չափազանցության մեջ:
Ավագ դպրոցական տարիքի նորագոյացություններն են՝
1. աշխարհայացքի ձևավորում, անկախություն;
2. բարոյականության նկատմամբ խստապահանջության բարձրացում.
3. ինքնագնահատականի ձևավորում,
4. ինքնակրթության ձգտում;
Ավագ դպրոցականի մոտիվացիոն ոլորտը բնութագրվում է բուն կրթական գործընթացում պարունակվող սոցիալական լայն դրդապատճառների և ճանաչողական դրդապատճառների համակցմամբ և փոխներթափանցմամբ:Ավագ դպրոցական տարիքում առաջին պլան է մղվում կամավոր մոտիվացիան (դիտավորյալ դրված նպատակի ղեկավարում):
Ճանաչողական գործունեության առանձնահատկությունները.
1. հարթվում է կոնկրետ և վերացական հասկացության միջև եղած բացը.
2. Զարգանում է համեմատական ​​ընդհանրացում; էականը ընդգծելու ունակություն;
3. ռացիոնալ մտապահման տեխնիկան օգտագործելու կարողություն (նշումներ անել, ընդգծել, ընդգծել հիմնական գաղափարը և այլն):

Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ 

Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան

Անդրադարձ ովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում

Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Աշխատանքի արդյունքների քննարկում

Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել

Աշխատանք

Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով:

Կարդացի և վերլուծեցի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը։

Անգլիայից Ջուդի Մաքքայիլի նամակը շատ լավ է նկարագրում ուսումնառության այս տեսակը. «Ինձ համար, իրոք, դժվար է բացատրել մարդկանց, թե ես ինչպես եմ սովորեցնում երեխաներին:

Խնդիրը ծագում է հիմնական ըմբռնումից, որ շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ այն, որ երեխաները, փաստորեն, իրենք իրենց են սովորեցնում: Ես անհնարին եմ համարում որևէ կարգի ֆորմալ դասեր տալը՝ և′ ժամանակը խնայելու առումով, և′ իմ «ապրիր և թույլ տուր, որ ուրիշներն էլ ապրեն» սկզբունքի պատճառով:

Խորհուրդ մի տուր իմաստունին

Կարծում եմ կարևոր բանը, որ հայրս ու ես շատ արագ հասկացանք, այն էր, որ ընկալենք այն պահը, երբ նա օգնության կարիք ունի, կենտրոնանանք դրա վրա արագ, հետո նրան մենակ թողնենք, որ փորձի: Գովասանքը կիրառվում է, բայց ոչ այն չափով, որ չափով որ հայրս ու ես գովում ենք իրար:

Մենք նվագում ենք հաճույքի համար: Կարծում եմ՝ նա նույնպես: Նա չի դիմանում, երբ իրեն «դաս» են տալիս: Օգնությունը, որը մի քանի վայրկյան է տևում, չափազանց երկար է նրա համար, կամ էլ, երբ դա արվում է արվում է ձայնի սխալ տոնայնությամբ, «ոչ-ոչ»-ով հակադրվում է, որին հետևում է իր ջութակը մի կողմ դնելը և բարկանալը:

Այս տարիքում մի գեղեցիկ բաժանարար գիծ կա ուրախության և լացի միջև: Երբ նա ուզենա, եթե ուզենա, մենք կգնանք լավ մասնագետի մոտ»:

— Վրդովեցուցիչ է իմաստունին խորհուրդ տալը:

Այո, դա այդպես է, որովհետև վիրավորական է, և փոքր երեխաները խորհուրդ տալու (թեկուզև սիրով ու հոգատարությամբ ասված) այս արտահայտությունը ընդունում են որպես անվստահություն և նույնիսկ արհամարհանք, եթե մենք դա չենք էլ զգում:

Հաննա Կըրչներին Լեհաստանում գրում էր բժիշկ Յանուշ Կորշակի մասին. «Նա միշտ շեշտում էր, որ մեծահասակների անհասկանալի ամենօրյա արտահայտությունները սովորելու միջոցով՝ երեխան փորձում է խորամուխ լինել կյանքի առեղծվածի մեջ: Աշխարհի մասին երեխայի կցկտուր և ոչ ամբողջական իմացությունը՝ սերտ կապված երևակայության հետ, ստեղծում է մի հատուկ «կախարդական գիտակցություն», որը, ինչպես հայտնի է դարձել քսաներորդ դարում, գոյություն ունի երեխաների և պարզունակ մարդկանց շրջանում, և կարող է ասոցացվել այն ամենի հետ, ինչից ծագում է պոեզիան:

Թեմա 3 Ուսումնառության ոճեր

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները

Արդյունքներն ամփոփել բլոգում

Աշխատանք`

1.Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Ավագ դպրոցում վրացերենի ուսուցման ժամանակ առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու: 

Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ

  1. Մտաբերում
  2. Նյութի սփռում ժամանակի մեջ
  3. Խառը ուսուցում
  4. Մանրամասնում
  5. Օրինակներով ուսուցում
  6. Պատկերի և տեքստի ուսուցում
  7. Մետաիմացություն

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում 

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններ

Անդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներին

Խմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ

Ընթերցանության հավելյալ նյութեր՝

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

 Ութ ռազմավարություն, որոնք ընդունելի են ցանկացած համատեքստում:

1.Ստեղծեք աջակցող հարաբերություններով անվտանգ ուսումնական միջավայր

Երբ սովորողը իրեն հասկացված է զգում, ավելի լավ է կարողանում արտահայտել մտքերն ու կարծիքը, հաղթահարել դժվարությունները և օգնության դիմել: Հետևաբար, ներգրավվածության և մասնակցության բարձր աստիճաններն էլ օգնում են էլ ավելի զարգանալ և մեծ հաջողությունների հասնել:

Աջակցող մթնոլորտ ստեղծվում է հաղորդակցման արդյունքում՝ պետք է սովորողին լավ ճանաչել և ցույց տալ նրան, որ ձեր դասերին նա ապահով է քննադատությունից և նվաստացումից: Լավ գաղափար է սովորել և հաճախ դիմել սովորողներին անուններով: Բաց եղեք սովորողի համար ցանկացած թեմայի շուրջ քննարկման համար և միշտ կարեկից ու հոգատար եղեք նրանց հետ՝ չհասկանալու համար նկատողություն մի արեք կամ մի ծաղրեք նրանց մտքերն ու կարծիքը:

2. Ավելի շատ թիմային աշխատանք

Թիմային աշխատանքն ու խմբային քննարկումները դասարանում ավելի հարմարավետ միջավայր են տեղծում: Փոքր խմբերով աշխատելիս սովորողները իրենց մտքերով ավելի ազատ կիսվելու և սեփական շփման հմտությունները բարելավելու հնարավորություն են ունենում: Այսպիսի գործունեության ընթացքում նրանք լավ հնարավորություն են ունենում ձեզ հարցեր տալ և ետադարձ կապ ստանալ իրենց աշխատանքի հետ կապված՝ ձեր միջև հաղորդակցումն ավելի արդյունավետ դարձնելով, դասն ավելի հասկանալի դարձնելով և ակադեմիական հաջողությունների բերելով:

3. Մարմնի լեզու

Հաղորդակցումը լինում է ոչ միայն խոսքային, այլ նաև ոչ խոսքային՝ դուք պետք է վստահ լինեք, որ ձեր մարմնի լեզվով տված ազդանշանները դրական, վստահելի և ներառող լինեն:

4.Ակտիվ ունկնդրում

Ակտիվ ունկնդրումը ընդրկում է ձեր սովորողների ասածն ուշադիր լսելը, ստուգելը՝արդյոք նրանց ճիշտ եք հասկացել, նրանց մտքերը վերաձևակերպելը և հարցադրումներ անելը: Այն լավագույն միջոցն է դասարանում փոխըմբռնումը խթանելու համար, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման հոյկապ օրինակ է:

5. Հետադարձ կապ

Դասարանում հաղորդակցման կարևոր բաղադրիչ է նաև հետադարձ կապ տալը: Վերջին տարիներին հետադարձ կապի վերաբերյալ բավականին հետազոոտություններ են կատարվել: Ապացուցվել է, որ դրական հետադարձ կապը (գովասանքը) սովորողներին ինքնավստահություն է տալիս՝ սեփական հաջողությունների հանդեպ հավատ ձևավորելով, և օգնում է ստեղծել կարեկցող միջավայր և բարձրացնել ոակադեմիական հաջողությունները:

6. Հումորի գացում

Դուք կարող եք կատակել կամ զվարճալի անեկդոտներ պատմել, թեթև անձնական օրինակներ բերել կամ ծիծաղել ովորողների սեփական կատակների վրա: Այնուամենայնիվ, դուք պետք էվստահ լինեք, որ չեք օգտագործում բացասական հումոր, որտեղ դուք նվաստացնում կամ խայտառակում եք ուսանողներին, կամ հումոր, որը կամ դասի հետ կապ չունի, անհանգստացնող է, դաժան, սեռական կամ բռնի: Շարունակեք օգտագործել միայն այն հումորը, որը դասարանի կողմից դրական արձագանք է ստացել (օրինակ՝ ծիծաղելը):

7. Տեխնիկական հմտություններ

Ժամանակակից ուսումնական միջոցների օգտագործումը, ինչպիսիք են համակարգիչները, տեսանյութերը և առցանց ռեսուրսները, սովորողներին ներգրավված պահելու և նրանց հասկացողությունն ամրապնդելու ևս մեկ միջոց է:

8. Հասկանալի եղեք

Լավ հաղորդակցությունը և լավ ուսուցումը հասկանալն ու հասկացված լինելն են: Այդ իսկ պատճառով, դուք պետք է միշտ հասկանալի և միանշանակ լինեք և ձեր խոսքերը հարմարեցնեք ձեր լսարանին: Մտածեք այս մասին դասը պլանավորելիս (բարդ գաղափարները բաժանեք պարզ, տրամաբանական մասերի, որպեսզի լսարանը հասկանա), ինչպես նաև երբ շփվում եք երեխաների հետ դասը ներկայացնելուց հետո: Օրինակ, դուք կարող եք ստուգել՝ արդյոք ձեր ուսուցումը հասկանալի է եղել՝ ձեր սովորողներին հարցեր տալով կամ իրենց բառերով դասի ամփոփումներ պահանջելով:

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Оставьте комментарий