«Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 

Դասընթաց՝ «Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ, 2 կրեդիտ

Դասընթացի ծրագիրը

Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3

Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 21

Վերապատրաստվող՝ Ռինա Շագինյան (վրացերեն, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր)  

Վերապատրաստող՝ Յուրա գանջալյան 

Թեմա 1․ Հոկտեմբերի 3, ժամը 14:30-15:30, վայրը՝Ավագ դպրոց 2/4 կաբինետ 

Օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը – 1 ժամ

Բովանդակությունը.

Օտար լեզուների ուսուցման նպատակը և խնդիրները,
որոնք սահմանված են հանրակրթության պետական չափորոշիչում և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառին որ չափորոշիչներում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Օգտվելով «Հանրակրթության պետական չափորոշիչ» և «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչներ» փաստաթղթերից գրել և բլոգում հրապարակել օտար լեզվի ուսուցման նպատակը և խնդիրները կրթական երեք աստիճաններում

Օտար լեզուների ուսուցում-ուսումնառության նպատակները ըստ կրթական աստիճանների

Միջին դպրոց

Ունկնդրելը

Լսել և հասկանալ տարբեր թեմաներով զեկույցների, ելույթների, հեռուստամեդիա բովանդկության և իր շուրջը ծավալվող քննարկման հիմնական կետերը, երբ խոսքը բավականին դանդաղ է և հստակ:

Ընթերցանությունը

Կարդալ և հասկանալ ծանոթ թեմանեորվ անծանոթ տեղեկատվական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերը, դեպքերի տրամաբանական զարգացումը, փաստարկները, եզրահանգումները, հեղինակի տեսակետը։

Մենախոսությունը

Նկարագրել իրական կամ երևակայական իրադարձություն հիմնավորելով և բացատրելով իր մոտեցումները և կանխատեսելով հնարավոր զարգացումները։

Ներկայացնել նախապես պատրաստված պարզ ելույթ արձագանքելով դրան հաջորդող հարցերին:

Գրավոր խոսք

Վարել մասամբ պաշտոնական նամակագրություն թղթային և էլեկտրոնային ձևաչափերում։

Կազմել կարճ տեղեկատվական, նկարագրական, վերլուծական տեքստեր իր փորձի, առօրյա կամ հանրային իրադարձությունների մասին՝ ներառելով փաստացի տեղեկություններ, փաստարկներ, կարծիքի հրմնավորումներ:

Փոխներգործություն

Հաղորդակցվել բազմապիսի, այդ թվում վերացական, գիտահանրամատչելի, հասարակությանը և մշակույթրն վերաբերող թեմաներով՝ քննարկելով գոյություն ունեցող խնդիրը և առաջարկելով լուծման տարբերակներ։

Վարել նամակագրություն թղթային կամ էլեկտրոնային ձևաչափում, արտահայտելով իր մտքերն ու վերաբերմունքը տարբեր հասարակական և մշակութային թեմաների շուրջ:

Լեզվական նյութ

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Ավագ դպրոց

Ունկնդրում

Հասկանալ մեծամասամբ անծանոթ և լեզվակիրների (աութենտիկ) տարբեր ժանրերի խոսքի հիմնական միտքը,

Լսել և հասկանալ կենդանի հնչող և հեռարձակվող ծանոթ և անծանոթ թեմաներով զրույցը, դասախոսությունը կամ հասարակական, մասնագիտական և գիտական ոլորտներին առընչվող մեդիա հաղորդումների բովանդակությունը, խոսողի տեսակետը և վերաբերմունքը:

Ընթերցանությունը

Հասկանալ պաշտոնական և մասնագիտական թեմաներով տարբեր ժանրերին պատկանող տեքստեր՝ ճանաչելով հեղինակի տեսակետը, անելով համապատասխան դատողություններ և եզրահանգումներ։

Մենախոսություն

Հանդես գալ տարբեր, այդ թվում՝ մասնագիտական թեմաներով ելույթ-մենախոսություններով, հանպատրաստից պատասխանելով մասնագիտական թեմաներով տրված հարցերի։

Գրավոր խոսք

Շարադրել իր հետաքրքրությունների շրջանակին վերաբերող և հանրային նշանակության զանազան թեմաներով համակարգված և գրագետ փաստարկային տեքստ՝ համադրելով և գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները:

Փոխներգործություն

Հաղորդակցության տարբեր մասնակիցների դերում հանդես գալիս ընտրել տվյալ (ընտանեկան, աշխատանքային և հանրային միջավայրին համապատասխան լեզվական միջոցները՝ ձգտելով արդյունավետ հաղորդակցության։

Հանդես գալ որպես բանավեճի կողմ՝ քննադատելով կոնկրետ դեպքի, իրադարձության, երևույթի մասին այլ տեսակետները և հիմնավորելով սեփականը։

Գործածել օտար լեզուն՝ բանակցային միջոցներով կոնֆլիկտների հարթման և համագործակցային մթնոլորտի ձևավորման համար։

Բանակցել հավասարակիցների հետ՝ հարթելու աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ։

Դեմ առ դեմ, ինչպես նաև հեռախոսով բանակցել, պայմանավորվածություններ ձեռք բերել և կարգավորել խնդիրներ տարբեր հաստատությունների հետ։

Քննարկել համամարդկային արժեքների կարևորությունը նաև հակամարտությունների լուծման գործում։

Լեզվական նյութ

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)։

Թեմա 2. հոկտեմբերի 3-ին և 4-ին  

Խմբային աշխատանքի իրականացումը օտար լեզվի ուսուցման ընթացքում 

Հատկացվող ժամաքանակը՝ 3 ժամ 

Բովանդակությունը

Լեզվական խաղեր, համագործակցային նախագծեր, ընտանեկան նախագծերբանավեճեր, 

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 

Կարդալ նշված հոդվածները, դիտել տեսադասը, դիտարկումները հրապարակել բլոգում: Կազմակերպել և իրականացնել մեկ լեզվական խաղ կամ իրավիճակային դերախաղ:  

Անգլերենդասավանդողիուղեցույց: Լեզվականխաղեր – Յուրա Գանջալյան 

Սիրով և հետաքրքրությամբ կարդացի Յուրա Գանջալյանի Անգլերենդասավանդողիուղեցույց: Լեզվականխաղեր հոդվածը: Հոդվածին ծանոթ եմ, միշտ կարդում եմ Յուրա Գանջալյանի հոդվածները, շատ ուսուցողական եմ։ Համաձայն եմ, որ միջին դպրոցում օտար լեզվի դասերը ավելի հետաքրքիր դարձնելու ամենաարդյունավետ հնարքներից մեկը լեզվական խաղն է:

Բանավեճը՝որպեսուսուցման-ուսումնառությանարդյունավետմեթոդավագդպրոցում — ՍիլվաՀարությունյան 

Կարդացի ՍիլվաՀարությունյանի Բանավեճը՝որպեսուսուցման-ուսումնառությանարդյունավետմեթոդավագդպրոցում հոդվածը: Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները:

Համագործակցային կրթություն Իրինա Ապոյան 

Սիրով կարդացի Իրինա Ապոյանի հոդվածը, ինձ համար շատ կարևոր են համագործակցային կրթության նախագծերը։ Համագործակցային կրթության նախագծեր եմ իրականացրել օտար լեզվի, հայերենի դասավանդողների հետ։ Համագործակցային նախագծեր ենք իրականացնում Վրաստանի տարբեր դպրոցների հետ։

Տեսադաս «When the School Topic Becomes a Family Project» Աննա Գանջալյան Դիտեցի Աննա Գանջալյանի տեսադասը։ Շատ հետաքրքիր է և ուսուցողական։

Թեմա 3. հոկտեմբերի 5-ին, 14:30-17:30, վայրը՝ Ավագ դպրոց 2/4 

Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը օտար լեզվի դասերին

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը. Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք) օտար լեզվի ուսուցումը ուսումնական նախագծերով:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 3

Կարդալ«Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը» և նախագծի կառուցվածքը  հրապարակել  բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 4.

Ուսումնասիրել նշված ուսումնական նախագծերը ըստ տեսակների՝ կարճատև նախագիծ – Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում

երկարատև նախագիծ – «Սովորում ենք գրել» , «Teenagers» 

շուրջտարյա նախագիծ – «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ – People who inspire us»

համագործակցային նախագիծ – Բազմալեզու սեբաստացիներ,

սովորող-սովորեցնող նախագիծ – Meeting with primary school students

Ուսումնական նախագծի կառուցվածքը 

  • Նախագծի վերնագիրը 
  • Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը: 
  • Նախագծի իրականացման ժամկետները 
  • Մասնակիցները և աշխատանքի բաժանումը 
  • Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները 
  •  Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը 
  •  Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն 
  • Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի, հրավիրյալ փորձագետների ամփ

Կազմել օտար լեզվի ուսումնական նախագիծ

«Ինչու ենք սովորում վրացերեն» նախագիծ

Հայ վրացական հարաբերությունների կարևորոթյունը տարածաշրջանում

Նախագծի իրականացման ժամկետներ

  • Սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ

  • Ավագ և Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորոցներ, 

Նախագծի նպատակ

  • Սովորողները պատմում և ներկայացնում են ինչու են ընտրել վրացերենը
  • հայ վրացական հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում

Արդյունք

  • Հրապարակումներ կրթահամալիրի կայքում, բլոգներում

Թեմա 4. Հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը. Միջառարկայական նախագծեր, ինտեգրված դասերի կազմակերպում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Ուսումնասիրել նշված միջառարկայական նախագծերը, բանավեճերը, քննարկումները. դիտարկումները հրապարակել բլոգում:

Անգլերեն և այլ օտար լեզուներ

Բազմալեզու սեբաստացիներ,

Անգլերեն և հասարակագիտություն

Բանավեճեր «Personal Boundaries»

Նախագծեր – Migration Problem

Քննարկումներ (հեռավար) – Are exact sciences more important than humanities?

Անգլերեն և հոգեբանություն

DiscuԼssions with Cam

Կարևոր են համագործակցային նախագծերը: Կրթահամալիրի օտարալեզու համագործակցային նախագծերից աչքի է ընկնում Բազմալեզու սեբաստացիներ, նախագիծը, որտեղ երևում է մեր սեբաստացիական համերաշխությունը:

Շատ համգործակցային նախագծեր ենք իրականացրել վրաց գործընկերների հետ միասին: Նախագծի իրականացման ընթացքում, շփվելով վրաց հասակակիցների հետ սովորողները սովորում են նոր բառեր: Ծանոթանում են հարևան պետության պատմությանն ու մշակույթին:

Իրականացնում ենք տարբեր քննարկումներ:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կազմել միջառարկայական նախագիծ, տալ վիճահարույց թեմաներով բանավեճերի և քննարկումների վերնագրեր: Կազմակերպել մեկ բանավեճ կամ քննարկում սովորողների հետ այն դպրոցում, որտեղ աշխատում է վերապատրաստվողը:

Հայ վրացական կամուրջներ

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողներ

Նախագծի իրականացման ժամկետները

  • հոկտեմբեր

նպատակ՝

  • Միջին դպրոցի ընտրության սովորողները կրտսեր ընկերներին պատմում են տարածաշրջանի խնդիրների մասին, խոսում են Վրաստանի հետ բարեկամական կապերի կարևորության մասին։ Ներկայացնում են Հայ վրացական հանրակրթական կամուրջներ նախագիծը, որը իրականացվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Պատմում են իրականացված նախագծերի մասին։
  • Սովորում են այն բառերը, որոնք հայերենում և վրացերենում հնչում են նույն ձևի և ունեն նույն նշանակությունը:
  • Սովորում են հաշվել մինչև տասը

Ընթացք՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ

Արդյունք

  • Հրապարակումներ ենթակայքում, բլոգներում։

Թեմա 5 հոկտեմբերի 10-ին և 11-ին, ժամը 14:30-17:30 Ավագ դպրոցի ընթերցասրահ

ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Օտար լեզվով ունկնդրելու, խոսելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացումը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ: Բլոգային ուսուցման առավելությունը օտար լեզվի ուսուցման գործընթացում:

ՏՀՏ օգտագործումը օտար լեզվի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ հոդվածը իմ բլոգում:

Ուսումնական դասընթացի ժամանակ կարևոր է ՏՀՏ օգտագործումը։

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1.

Կարդալ «ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսումնական պարապմունքների ընթացքում», մեթոդական մշակումը, հրապարակել այն բլոգում և գրել սեփական դիտարկումները քննարկվող հարցի մասին:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2

Կարդալ «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում:

Կարդացի «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» Յուրա Գանջալյանի հոդվածը, ճիշտ եմ համարում, որ գրելու կարողությունների գնահատումը և գրավոր խոսքի չափորոշիչները պետք է սահմանել՝ հաշվի առնելով երեխաների չխմբագրված տեքստերը: Սովորողների ստեղծած էլեկտրոնային տեքստերը անարժեք են համարվում, երբ դասավանդողն ուղղում է դրանց ձևաբանական և շարահյուսական սխալները: Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին: Բլոգային ուսուցումը այդ «ոսկե» բնակտորներով «հարստացվող» կրթությունն է, որն ունի մի շարք առավելություններ:

Թեմա 6 հոկտեմբերի 12-ին և 13-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը.

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակություն. Մշակույթ, արժեքներ, վերաբերմունք, նորմեր/կանոններ, նախասիրություններ և հետաքրքրություններ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «մշակույթ» բաժինը:

Կարդացել եմ , ներկայումս էլ աշխատում եմ հետազոտական աշխատանքիս վրա՝

Վրաց լեզվի օրացուցային տոները, համագործակցային նախագծերը՝ կրթական փորձառություն թեմայով

Գործնական աշխատանք 2

Կարդալ Յուրա Գանջալյանի «Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներ» մեթոդական մշակումը: Կազմել մի որևէ ուսումնական նյութի, թեմայի, նախագծի իրականացման թեմատիկ պլանը նմանատիպ մեթոդական մշակմամբ:

Ըստ պետական չափորոշչի հանրակրթության բովանդակությունը 4 ընդհանրական բաղադրիչ ունի՝

  • Գիտելիք
  • Հմտություններ
  • Դիրքորոշում
  • Արժեքներ

Ըստ օտար «Օտար լեզուներ» բնագավառի չափորոշիչների վերը նշված ընդհանրական 4 բաղադրիչները իրենց արտահայտությունն են գտնում հետևյալ հասկացություններով՝

  • «Հաղորդակցություն» – «Ունկնդրում/ընկալում», «Ընթերցանություն», «Մենախոսություն», «Գրավոր խոսք», «Փոխներգործություն», «Լեզվանյութի կիրառում» :
  • «Մշակույթ» – Դիրքորոշում, «Արժեքներ», «Վերաբերմունք», «Նորմեր/Կանոններ» և «Հետաքրքրություններ/Նախասիրություններ». Ազգային, ուսումնասիրվող լեզվակիր երկրի և համաշխարհային մշակութային արժեքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորումը, հանդուրժողականության դրսևորումը այլ ազգերի մշակութային արժեքների նկատմամբ.
  • «Քննական և ստեղծարար մտածողություն» – «Միտք», «Տրամաբանական կապեր», «Վերլուծություն», «Առաջընթաց»
  • «Ինքնություն» – «Անհատ», «Ընտանիք», «Համայնք» և «Հասարակություն»

Թեմա 7 հոկտեմբերի 14-ին և 17-ին Ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը:

Հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Բովանդակությունը. Միտք, տրամաբանական կապեր, վերլուծություն, առաջընթաց ապահովող ուսումնական նյութեր, առաջադրանքներ

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ, ուսումնասիրել «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչների «Քննական և ստեղծարար միտք» բաժինը և հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

ԱստիճանՄիտքՏրամաբանական կապերՎերլուծությունԱռաջընթաց 
Հիմնական1. Առաջարկել նորարական գաղափարներ և լուծումներ՝ հիմնվելով նախնական գիտելիքի վրա։ 2. Դրսևորել ստեղծագործ մոտեցում իր տեսակետներն  ու գաղափարներն արդյունավետ հաղորդակցելու և հիմնավորելու համար։1. Կառուցել մտքերը տրամաբանական կուռ կառուցվածքով։ 2. Բացատրել տարբեր իրավիճաների շուրջ, այդ թվում նաև սեփական որոշումների հիմքերը։1. Համեմատել և համադրել տարբեր աղբյուրներից քաղված փաստերն ու տեղեկությունները։  2. Վերլուծել խնդիրների հիմնական պատճառները և դրանց հավանական հետևանքները։ 3. Մեկնաբանել սեփական որոշումները՝ հղվելով նախապայմաններին։1. Գնահատել իր՝ որպես սովորողի առաջընթացը՝ համեմատելով իր գիտելիքը և կարողությունները տարբեր փուլերում։ 2. Կարևորել նախկին ձեռքբերումների և սեփական սխալների հիման վրա  սովորելը։
ԱստիճանՄիտքՏրամաբանական կապերՎերլուծությունԱռաջընթաց 
Միջնակարգ1. Արտահայտել իր տեսակետը՝ հիմնավորելով այն նախապես հավաքված փաստերով, բերելով օրինակներ սեփական կամ այլոց փորձից։ 
2. Ձևակերպել նորարարական լուծումներ գոյություն ունեցող խնդիրների հաղթահարման համար, 3. Ներկայացնել իր հղացած մտքերը, գաղափարները և լուծումները տարբեր ձևաչափերով։ 
1. Վեր հանել ուսումնասիրվող տեքստերում տրամաբանական կապերը՝ ճանաչելով հեղինակի մտադրությունը: 
2. Հիմնավորել իր մոտեցումներն ու ընտրությունը տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններով, դրանց հիման վրա արված դատողություններով և եզրահանգումներով՝ կանխատեսելով իր առաջարկած գործողությունների հետևանքներն ու ազդեցությունը,  3. Դասեր քաղել սխալներից և ձախողումներից՝ հիմնավորելով մոտեցումների փոփոխությունը։
1. Պլանավորել և իրականացել հետազոտություններ, վերլուծել հասանելի տեղեկույթը՝ ընդգծելով առավելություններն ու թերությունները, կատարել եզրահանգումներ։2. Վերլուծել տարածաշրջանային և գլոբալ արդի հիմնախնդիրները՝ արձագանքելով դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի։3. Քննադատաբար վերլուծել մեդիան, տարբերակելով քարոզչության մանիպուլատիվ գործիքները և նպատակները։1. Գիտակցել սեփական ուժերի ճիշտ գնահատման կարևորությունը ապագայում կանխատեսվող քայլերի համար։2. Վերլուծել ապագայի  իր ծրագրերը, դրանց իրականացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը՝ գնահատելով իր ուժերն ու հնարավորությունները։

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2.

Ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և մտածողությունը զարգացնող առաջադրանքներ և նախագծեր. Կարդալ «Անգլերենի ուսումնական նյութերի ստեղծում միջին և ավագ դպրոցներում» մեթոդական մշակումը: Ստեղծել 3 ուսումնական նյութ:

Իմ տունը — ჩემი სახლი

ვსწავლობთ დათვლა ერთად ათამდე — Սովորել հաշվել մինչև 10-ը

Թեմա 8. հոկտեմբերի 18-ին ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Հատկացվող ժամաքանակը՝ 2 ժամ

Բովանդակությունը.

Ներքին և արտաքին գնահատում, միավորային և ձևավորող գնահատում

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը: Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Գնահատումն իրականացվում է սովորողների՝ ըստ ուսումնական շրջանների, տարեկան ամփոփիչ գնահատման-բնութագրմամբ՝ ներառելով նրա գործունեության բոլոր ձևերը։ Գնահատումն իրականացվում է նաև կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Սովորողը մասնակցում է «Ես կարողանում եմ…» ստուգատեսի, ներկայացնում է ուսումնական տարեկան գործունեության հաշվետվություն ըստ շրջանների։ Դասավանդողը, դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում-բնութագրում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն: Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է

Գործնական աշխատանք 2

Կարդալ և գրախոսել Յուրա Գանջալյանի «Ձևավորող գնահատում» մեթոդական մշակումը:

Թեմա 9 հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, ժամը 14:30-17:30, Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները օտար լեզվի ուսուցման համատեքստում:

Հատկացվող ժամաքանակը՝ 5 ժամ

Բովանդակությունը.

Հեղինակայինը օտար լեզուների ուսուցման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. ՏՀՏ միջոցների օգտագործումը օտար լեզվի ուսուցման 4 հիմնական բաղադրիչներում, բլոգային և նախագծային ուսուցում, օտար լեզուների ուսուցման հաղորդակցական մոտեցումը, հեռավար ուսուցման կազմակերպումը, անգլերենի առարկայական ֆլեշմոբները, լեզվակիր երկրի մասնագետի մասնակցությունը ուսպարապմունքներին, դպրոցական կայք.

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1 Կարդալ նշված հոդվածները՝ Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում. հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան «Ի՞նչն է հեղինակայինը անգլերենի ուսուցման-ուսումնառության գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում» հեղինակ՝ Յուրա Գանջալյան: Հրապարակել սեփական դիտարկումները բլոգում:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 2 Կարդալ, ուսումնասիրել Յուրա Գանջալյանի «Անգլերենի առարկայական ֆլեշմոբի առաջադրանքները» հոդվածը: Ուսումնասիրել անգլերենի առարկայական ֆլեշմոբների առաջադրանքների մի քանի օրինակ, կազմել մեկ առարկայական ֆլեշմոբի առաջադրանք:

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Թեմա 1

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

Հատկացվող ժամերի քանակը՝ 4

Բովանդակություն.

Հետազոտական աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի սովորողի օտար լեզվի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: Հետազոտական աշխատանքը պետք է հիմնված լինի վերապատրաստվող ուսուցչի աշխատանքային փորձի, սեփական դիտարկումների, գործընկերների, ինչպես նաև՝ այլոց փորձի ուսումնասիրությունների վրա:

Վերապատրաստվողների գործնական աշխատանք 1. Կարդալ հետատազոտական աշխատանք գրելու մեթոդական ուղեցույցը:

Թեմա

Առաջարկվող թեմաներ

Հատկացվող ժամաքանակը՝ 1 ժամ

Բովանդակություն.

· Օտար լեզուները՝ թարգմանական աշխատանքներում

· Փոխանակման նախագծերը՝ օտար լեզվի փորձառություն

· Օտարալեզու նախագծերը՝ մշակույթի փոխանցման միջոց

· Սովորող-սովորեցնող նախագիծը՝ լեզվական հմտությունների փոխանցման միջոց

· Օտարալեզու ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում

· Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

· Օտար լեզուն՝ սովորողի նախասիրությունների զարգացման բաց ակումբի գործունեություն

Оставьте комментарий