ՏՀՏ օգտագործումը օտար լեզուների ուսուցման դասարանային և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն լսում են Բրիտանական խորհրդի կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/ և պատասխանում տրվող հարցերին:
  • Սովորողները, կատարում են  www.english-test.net կայքի ունկնդրելու ձայնագրությունները և պատասխանում են հարցերին:
  • Սովորողներին առաջարկվում է լսել A1, A2, B1 լեզվական մակարդակների YouTube-յան ձայնագրություններ, դիտել տեսաֆիլմեր և պատասխանել հարցերին
  • Լսելով հասկանալու կարողությունը զարգացնող կայք է Listen a Minute.com-ը: Սովորողները լսում են ձայնագրությունները և պատասխանում են հարցերին:
  • Մի որևէ տեքստի ձայնագրությունը լսելուց հետո սովորողները ընտրում են տրված նկարների շարքից տեքստին համապատասխանողը
  • Տեքստի ձայնագրությունը լսելուց հետո սովորողներին առաջարկվում է տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Միջին դպրոցի սովորողների և 9-րդ դասարանցիների համար http://iteslj.org/questions/կայքը խոսելու, և ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր քննարկելու անսպառ աղբյուր է, որից օգտվում են դասավանդողները և սովորողները.
  • Ավագ դպրոցում ունկնդրելու և խոսելու ուսումնական նյութեր է հնարավոր ստեղծել TED Talks կայքի օգտագործմամբ: Դասավանդողը սկզբում ընտրում է սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնող ու նրանց հետաքրքրությունները բավարարող մի զրույց և կարճ աննոտացիա է գրում դրա մասին, որից հետո առաջարկվում է սովորողներին կարդալ այդ աննոտացիան և դիտել զրույց-տեսաֆիլմը: Զրույց-տեսաֆիլմը դիտելուց հետո սովորողները իրենց կարծիքներն են արտահայտում բլոգներում: Այս ամենից հետո կազմակերպվում է դասարանական քննարկում:
  • Կրտսեր դպրոցի սովորողների համար հարմար է օգտվել LearnEnglish Kids  կայքից, որտեղ կան նկարազարդումներով կարճ պատմությունների և հեքիաթների բնագիր ձայնագրություններ, մուլտֆիլմեր, տեսադասեր:

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ

միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները:
  • Տեքստն ընթերցելուց հետո սովորողներին առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը:
  • Ընթերցելուց հետո սովորողները ներկայացնում են տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը:
  • Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
  • http://www.superteacherworksheets.com/comprehension.htmlկայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ

միջոցների օգտագործմամբ

  • Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
  • Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

Ունկնդրելու և խոսելու կարողությունների զարգացումը արտադասարանային ուսումնական պարապմունքների ժամանակ

  • Նախքան դեպի մի որևէ պատմամշակութային հուշարձան ուսճամփորդության մեկնելը, սովորողները համացանցից տեղեկություններ են հավաքում դրա մասին և մի կարճ տեղեկատվություն գրում ու հրապարակում բլոգում: Ուսճամփորդության ընթացքում սովորողները օտար լեզվով տեսաֆիլմ են նկարահանում, կամ էլ

Оставьте комментарий