Ուսումնական գարունը Թբիլիսիում ամփոփում

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 15-րդ հոբելյանական տարվա շրջանակում կրթահամալիրի մի խումբ Ավագ և Միջին դպրոցների սովորողների և դասավանդողների հետ մարտի 25-28-ը մեկնեցիք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։

Մարտի 26 -ին Թբիլիսիում այցելեցինք Թումանյանի տուն, որը գտնվում է Թբիլիսիի հին թաղամաս Մթածմինդայում, Ամաղլեբա 18 հասցեով։


Վրաստանում Հայստանի դեսպանատան աջակցությամբ մարտի 26-ին այցելեցինք Ներսիսյան դպրոց։ Ներսիսյան դպրոցում տեղակայված է Կովկաս միջազգային համալսարանը։Համալսարանի ուսանողների ուղեկցությամբ կատարեցինք շրջայց, ծանոթացանք համալսարանի ենթակառուցվածքներին, տեսանք պարզ և ազատ միջավայրը, որտեղ ուսանողները ազատ միջավայրում սովորում և աշխատում էին։ Մեզ ընդունեց և դիմավորեց համալսարանի նախագահ՝ Կախա Շենգելիան։ Այցելության վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն։

Սեբաստացիների այցելության մասին գրում է Կովկասյան համալսարանը։

Այս տարի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 15-րդ հոբելյանական տարին է։ Այս նախագիծը հիմնադրվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանի և Թբիլիսիի վրաց հրեական «Օր Ավներ»ի դպրոցի տնօրեն՝ Գիորգի Մոմցելիձեի նախաձեռնությամբ։ Այս նախագծի շրջանակում այցելեցինք Թբիլիսիի 98 դպրոց, որտեղ դպրոցի տնօրեն Լանա կուրաշվիկիի հետ միասին մեզ դիմավորեց Գիորգի Մոմցելիձեն։

Երևան_Թբիլիսի. հայ_վրացական հանրակրթական կամուրջներ 15

Տոնական հանդիպման սիրուն ավարտը

Բեմում սեբաստացիներն են

Վրացի պատանիները երգում են Թումանյան

Վրացի պատանիները կարդում են Թումանյան

Սայաթ-Նովա

Թումանյանը և Թիֆլիսը

Սեբաստացիները Թբիլիսիի 98_րդ դպրոցում են

Հայ_վրացական հանրակրթական կամուրջներ 15

Ձվելի Թբիլիսի. Հին Թբիլիսի

Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցի

Թբիլիսիի Կովկասյան միջազգային համալսարան, նախկին` Ներսիսյան հոգևոր դպրոց

Ներսիսյան հոգևոր դպրոց 200 ցուցահանդես

Թումանյանի տան պատշգամբում

Սեբաստացիները Թումանյանի տանը․ Ամաղլեբա 18

Լուսանկարը՝ Նունե Մովսիսյանի արխիվից

Оставьте комментарий