Վրացերենի օրեր կրթահամալիրում, ամփոփում

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 15-րդ հոբելյանական տարվա շրջանակում ապրիլի 9-13-ը կրթահամալիրում էին հյուրընկալվում Վրաստանի, քաղաք Լագոդեխիի «Հերեթի» պատանեկան համույթի 19 հոգանոց խումբը։ Ամենամյա «Վրաց լեզվի տոնը կրթահամալիրում» նախագծը նշեցինք վրաց գործընկերների հետ։

Պարապմունքներ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում՝՝

Մարզական ժամը կրթահամալիրում հայ վրացական էր և բազմազան։ Տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում Ավագ դպրոցի սովորողների և Լագոդեխիի վրաց ընկերների միջև։ Իսկ ում ֆուտբոլային խաղը չէր հետաքրքրում վարում էր հեծանիվ, խաղում էր սեղանի թենիս։

Ապրիլի 11-ին կրթահամալիրի Փոքր դահլիճում տեղի ունեցավ վրացերենի համատեղ դաս, որին մասնակցում էին վրացերենի ընտրության խումբի սովորողները, Վրաստանի, քաղաք  Լագոդեխիի  «Հերեթի» պատանեկան համույթի սովորողները , դասավանդողները։ Դասին ներկա էր նաև կրթահամալիրի տնօրոն՝ Սուսան Մարկոսյանը։

Ապրիլի 12֊ին Լագոդեխիից ժամանակ վրաց սովորողները Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցին ուսումնական ժամերգությունը։

Խոհանոցային գործունեություն

Մեդիաուրբաթ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԲԱԲԵԼՈՆին Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթը հանդես եկավ վրացական ազգային պարով։ Մեդիաուրբաթին ներկա էի Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչ՝ Մամուկա Ջամբազիշվիլին։

Ուղիղ եթեր

Հատկանշական է, որ Հերեթի խմբի անդամներց մի քանիսը արդեն չորրորդ անգամ էին հյուրընկալվում կրթահամալիրում, իսկ մեծ մասը առաջին անգամ էր Հայաստանում, Երևանում, կրթահամալիրում։

Оставьте комментарий