«Ուսումնական աշունը»- Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագծի հաշվետվություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծը այս տարիների ընթացքում անընդհատ ընդլայնել է աշխարհագրությունը՝ ավելանում են նոր գործընկեր դպրոցներ և քաղաքներ։ «Ուսումնական աշունը»- Վրացական գինու կենտրոն Կախեթի նախագծի շրջանակում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների նախագծային խմբով եղանք Լագոդեխի «Հերեթի» պատանեկան համույթի ղեկավար Կախա Կոբախիձեի հրավերով հոկտեմբերի 25-29 եղան Վրաստանի Լագոդեխի քաղաքում։ Նախագիծն իրականացրել ենք մի քանի փուլով՝

  • · նախագծային խմբի ձևավորում
  • · նախապատրաստում
  • · ուսումնական գործընթացը Կախեթիում
  • · ամփոփում և հետագա ծրագրերի մշակում։

Նախապատրաստական փուլ

  • Ճամփորդությունից առաջ սովորողների հետ համացանցում ուսումնասիրեցինք Վրաստանի Կախեթիի շրջանը, քանի որ սովորողների համար վրացական այդ շրջանը նորություն էր և մեծ հետաքրքություն էր ներկայացնում։ Հավաքեցինք տեղեկություններ Կախեթիի և Լագոդեխիի մասին և թարգամանեցինք հայերեն։ Այցելեցինք կրթահամալիրի գինու դպրոց, որտեղ իմացանք հետաքրքիր տեղեկություններ գինու և խաղողի մասին։
  • Կազմեցինք ճամփորդական երթուղին, կանգառները։
  • Սյուզի Մարգարյանը մշակեց երաժշտական ծրագիր և սովորողների հետ պատրաստեցին ծիսական տոնախմբության նախագիծը։

Ճամփորդության ընթացքը

  • Մեր ճամփորդության առաջին կանգառը եղավ Թբիլիսիում՝ Սայաթ Նովայի հուշաքարի մոտ երգեցինք, սովորողներին պատմեցինք հայկական Թբիլիսիի մասին, ապա այցելեցինք Թբիլիսիի Սբ․ Գևորգ հայկական եկեղեցի։

Գործունեությունը Լագոդեխիում

Վրաստանի հիասքանչ անկյուն Լագոդեխին հայտնի է իր արգելոցով: Լագոդեխիի պետական արգելոցը գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։ Հիմնադրվել է 1912 թվականին լեհ բնագետ Լյուդվիկ Մլոկոսևիչի կողմից։ Վրաստանում տարածված բուսատեսակների գրեթե 2/3-ը հավաքված է արգելոցում։ Սովորողները վրաց հասակակիցների հետ ուսումնասիրում էին ծառերի տեսակները, միասին հավաքում էին սունկ: Մեր սովորողների համար այս շփումը կարևոր լեզվի փորձառություն էր։ Հոկտեմբերի քսանութին Լագոդեխիի գյուղ Վարդիսուբանիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանանա Բախտուրիձեի հրավերով այցելեցինք դպրոց: Տնօրենի առաջարկով կնքվեց համագործակցության պայմանագիր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վարդիսուբանի միջնակարգ դպրոցի միջև: Դպրոցի բակում կազմակերպվեց համատեղ հայ վրացական համերգ: Վրաց սովորողները սովորեցին ազգագրական երգեր և պարեր: Բակում միասին պատրասետցին վրացական ավանդական չուրչխելա: Անցկացրեցինք համատեղ հայ վրացական պարապմունք: Այդ օրերին մեզ ուղեկցում էր Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլին։ Իրականացրեցինք հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծեսը» :Մասնակցեցինք «Հերեթի» պատանեկան համույթի պարի փորձին, նրանց սովորեցրեցինք մեր հայկական ազգային պարերը։

Երևան վերադառնալիս քաղաք Թբիլիսիում հանդիպեցինք կրթահամալիրի լավ բարեկամ Գիորգի Մոմցելիձեին։ Քննարկեցինք հետագա համատեղ նախագծերը։

Համագործակցությունների ամրապնդում

Այս ուսումնական ճամփորդությունը նոր փուլ է հայ վրացական հանրակրթական կամուրջների ամրապնդման և զարգացման համար՝

  • հրավեր և համագործակցության առաջարկ է եղել Բոլնիսի դպրոցի կողմից
  • Գիորգի Մոմցելիձեն այժմ աշխատում է հրեական դպրոցում և առաջարկում է կապ ստեղծենք Հայաստանում հրեական համայնքի հետ և դրանով էլ նոր կապ կստեղծենք այդ դպրոցի հետ
  • Լագոդեխիի Վարդիսուբանիի միջնակարգ դպրոցի հետ շարունակական հադիպումներ

Որպես ամփոփում կարող եմ ասել, որ այս այցելությունը շատ կարևոր էր, քանի որ պատերազմական իրավիճակի պատճառով մեր գործընկերները

վարանում էին համագործակցությունները վերսկսել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները։ Եվ այժմ այդ անորոշությունը այլևս չկա և կարող ենք վերսկսել մեր կապերը, զարգացնել հայ-վրացական հանրակրթական կամուրջները։

Оставьте комментарий