2023-2024 ուստարվա ամփոփում

Ուսումնական տարին սկսեցինք «Ինչու եմ ընտրել վրացերեն» նախագիծ

Միջին դպրոցի սովորողները ներկայանում և պատմում են ինչու են ընտրել վրացերեն։

Սեպտեմբեր ամփոփում

Աշնանային 18-րդ հավաքին ընդառաջ սեպտեմբերի 25-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Փոքր դահլիճում տեղի ունեցավ Եվրոպական լեզուների օրը կրթահամալիրում, միջոցառմանը ասնակցում էին կրթահամալիրում օտար լեզու դասավանդողները, սովորողները։
Վրացերենի ընտրության սովորողները ներկայացրեցին <Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ>> նախագիծը։ Ներկայացրեցինք ինչ նախագծեր ենք իրականացնելու 2023-2024 ուսումնական տարում։

Ժան-Քրիստոֆ Ռիկմանսը կրթահամալիրի հյուրն էր

«Ուսումնական աշունը»- Լագոդեխիում նախագծի շրջանակում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների նախագծային խմբով հոկտեմբերի 23-27 «Հերեթի» պատանեկան համույթի ղեկավար Կախա Կոբախիձեի հրավերով եղանք Վրաստանի Լագոդեխի քաղաքում։

Սեբաստացու օրեր կրթահամալիրում նախագծի շրջանակում Միջին և Ավագ դպրոցի վրացերենի ընտրության սովորողները նկարահանեցին տեսաֆիլմ, որտեղ վրացերեն պատմում, ներկայացնում են կրթահամալիրը։

Նոյեմբեր ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ սուսերամարտի միջազգային ամենամյա բաց մրցաշար։ Միջազգային մրցաշարին մասնակցում էին նաև Վրաստանից ժամանած մարզիկները։ Վրացերենի ընտրության ժամին տեղի ունեցավ վրաց մարզիկների հանդիպումը կրթահամալիրի Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողների հետ։

Դեկտեմբեր ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Փետրվարի մեկին կրթահամալիրի համերգասրահում տեղի ունեցավ Հայ-վրացական կամուրջներով 15 տարի․ կլոր սեղան։ Կլոր սեղանին ներկայացվեց՝ օտար լեզուները կրթահամալիրում, Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի 15 ամյա պատմությունը, զարգացումը։ Կրթահամալիրում հյուընկալվեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչներ՝Ալեքսանդրե Գոգոլաձե ֊առաջին քարտուղար, Գիորգի Փիփիա ֊ դեսպանի խորհրդական։ Ներկայ էր նաև Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ նախագծի համահիմնադիր՝ Թբիլիսիի վրաց հրեական դպրոց «Օր Ավներ»ի դպրոցի տնօրեն՝ Գիորգի Մոմցելիձեն։

Փետրվար ամփոփում

Վրացերենի օրերին ընդառաջ կրթահամալիրում կազմակերպվել է հանդիպումների շարք Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների հետ։

Հանդիպում Վրաստանի դեսպանի խորհրդական Գիորգի Փիփիայի հետ

Հանդիպում Վրաստանի դեսպանության դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեի հետ

Հանդիում Ալեքսանդր Գոգոլաձեի հետ

Մարտ ամփոփում

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 15-րդ հոբելյանական տարվա շրջանակում ապրիլի 9-13-ը կրթահամալիրում էին հյուրընկալվում Վրաստանի, քաղաք Լագոդեխիի «Հերեթի» պատանեկան համույթի 19 հոգանոց խումբը։ Ամենամյա «Վրաց լեզվի տոնը կրթահամալիրում» նախագծը նշեցինք վրաց գործընկերների հետ։

Ապրիլ ամփոփում

Վրաց լեզվին նվիրված հայ վրացական նախագիծին մասնակցել են Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները և կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները։ Պատրաստել են հայ վրացական համատեղ տեսանյութ։

Մայիս ամփոփում

Վրաստանի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության այցը կրթահամալիր

Հանդիպում Դավիթ Մաղրաձեի հետ

Ցտեսություն-ցնծության Դիլիջանում

Оставьте комментарий