Թբիլիսիի 103, 123, 14 դպրոցների դասավանդողների գործունեությունը կրթահամալիրում, ամփոփում

Ապրիլի 25-27-ը կրթահամալիրում իրականացվող Էկոտուրի շրջանակում կրթահամալիրում էին հյուրընկալվում Թբիլիսիի 103, 123, 14 դպրոցների դասավանդողներ՝ Նատա Թեթվաձեն, Լելա Թվալաբերիշվիլին, Լելա Զաքարեիշվիլին։
Ապրիլի 26-ին մասնակցեցին Սբ․ Երրորդության ուսումնական ժամերգությանը, քայլքով այցելեցին Հյուսիսային դպրոցի Արտասահման, ոսկեգործական։ Հետո Սարալանջով քայլքով այցելեցին դեպի քոլեջ։ Եղան Գինու դպրոցում, բուսաբուծության լաբորատորում։ Քոլեջի Վերնատանը ներկա գտնվեցին ուսանողների նախագծերի ներկայացմանը։

Արևելյան դպրոցի Վերնատանը Թբիլիսիի 103 դպրոցի դասավանդող՝ Նատա Թեթվաձեն, Թբիլիսիի 123 դպրոցի դասավանդող՝Լելա Թվալաբերիշվիլին, Թբիլիսիի 14 դպրոցի դասավանդող՝ Լելա Զաքարեիշվիլին կրթահամալիրում իրականացվող Էկոտուրի շրջանակում ներկայացրեցին զբոսաշրջությունը Վրաստանում թեմայով պրեզենտացիաներ։

Մայր դպրոցում մասնակցեցին Հանքարդյունաբերության մոդուլի ներկայացմանը, իսկ հետո տեղի ունեցավ կլոր սեղան, ամփոփում:

Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Էջմիածնի Սբ․Հռիփսիմե, Սբ․Գայանե, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին եկեղեցիներ։ Հետո զբոսնեցինք երեկոյան Երևանով;

Ապրիլի 27 -ին առավոտյան քոլեջում հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի հետ, տեղի ունեցավ ջերմ ծանոթություն, քննարկում։

Վրաստան վերադարնալուց առաջ այցելեցինք Փարաջանովի տուն թանգարան, Կասկադ։

Վրաց գործընկերները լավ տպավորություններով վերադարձան Վրաստան։

Оставьте комментарий